Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերն ուղղակի առնչություն ունեն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ և լուրջ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար: Այս մասին կիրակի երեկոյան Աքջաքալե քաղաքում իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը` կրկին պնդելով, որ թուրքական բանակը մոտ ապագայում նոր գործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսում:

«Մենք չէ՞ինք, որ իրականացրեցինք «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Արդյոք մենք չէ՞ինք, որ գործողությունների դիմեցինք Աֆրինում: Արդյոք մենք չէ՞ինք, որ [մուտք գործեցինք] Սինջար: Մենք մշտապես պայքարել ենք ահաբեկիչների դեմ: Մենք թաղում ենք նրանց իրենց իսկ խրամատներում և հետագայում շարունակելու ենք նույնն անել», - ասում էր Էրդողանը:

ԱՄՆ աջակցությունը վայելող «Սիրիայի Ժողովրդավարական ուժերը», որոնց կորիզը սիրիացի քրդերի զինված ջոկատներն են կազմում, հայտարարել է, թե նոր ներխուժման դեպքում թուրքական բանակը լուրջ դիմադրության է հանդիպելու: