Ավարտվող մրցաշրջանում իր վերջին մրցելույթն է ունեցել Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Չինաստանում անցկացված ձյուդոյի «Մասթերս» մրցաշարի մեկնարկում Հայաստանի առաջատարը պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, ճապոնացի Սոիչի Հաշիմոտոյին և դուրս է մնացել պայքարից:

Մրցաշարին մասնակցել են 53 երկրների 230 պատվիրակներ: