Ըստ «Հրապարակ» թերթի՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում «Հանրապետական» կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաև այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել»,- գրում է թերթը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում