«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թևը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է առաջնորդին գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կա՛մ վախենում է, կա՛մ պայմանավորվել է»։

Ընտրություններից հետո ՀՀԿ-ն դեռ ԳՄ նիստ չի հրավիրել։ Իսկ առաջիկայում նիստ նախատեսվա՞ծ է։

«Երբ նախատեսենք, կտեղեկացնենք»,- ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի ղեկավար Ռուբիկ Թադևոսյանը

«Դեռ ընտրությունների արդյունքները երեկ են ամփոփել, համբերեք»։

Հնարավո՞ր է մտափոխվեք և ընտրությունների արդյունքները բողոքարկեք ՍԴ-ում։ Թադևոսյանը նյարդայնացել է․

«Դուք երևի իրավիճակին չեք տիրապետում, մեր հայտարարությունը կարդացեք»»։