ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ռազմականացման խնդրի վերաբերյալ բանաձևը։ Բանաձևին կողմ են քվեարկել 66 երկիր, դեմ 19, 72-ն ձեռնպահ են ղել։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, բանաձևում ասվում է, որ ռուսական զինված ուժերի ներկայությունը Ղրիմում հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բանաձևում նաև Ռուսաստանը քննադատվում է Կերչի նեղուցով կամուրջի կառուցման համար։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև քննադատում է ՌԴ ռազմական ներկայության մեծացումը Սև ու Ազովի ծովերում, ինչպես նաև ՌԴ կողմից դրված սահմանափակումները՝ Ազովի ծով օտարերկրյա նավերի անցման համար»,- ասվում է տեքստում։