«Ֆեյսբուք» սոցիալական կայքում արգելափակվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի էջը պաղեստիցիների և մահմեդականների մասին գրառումների համար։

The New York Times-ը գրում է, որ Հորդանանի արևմտյան ափին իսրայելցի երկու քաղաքացու սպանությունից հետո Յաիրն իր գրառումներից մեկում պաղեստինցիներին անվանել է «մարդկային կերպարով հրեշներ», ևս մեկ գրառման մեջ նշել է, որ ցանկանում է, որ Իսրայելում չլինեին մահմեդականներ։

Մեծ թվով բողոքներից հետո «Ֆեյսբուքը» հեռացրել է գրառումները՝ որպես ատելություն պարունակող բովանդակություն ունեցող, բայց Նեթանյահու-կրտսերը հրապարակել է գրառումներից մեկի սքրինշոփը և կոչ արել կիսվել։ Արդյունքում սոցիալական կայքը 24 ժամով արգելափակել է վարչապետի որդու հաշիվը։ Դրանից հետո նա շարունակել է իր հայտարարությունները թվիթերում։

Նեթանյահու ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել այդ իրավիճակը։