Արգենտինայի ԱԳ նախկին նախարար Էկտոր Թիմերմանին արգելել են մուտք գործել ԱՄՆ՝ օնկոլոգիական հիվանդության դեմ բուժում անցնելու համար։

Հայրենիքում Թիմերմանը տնային կալանքի տակ է պահվում և դատի սպասում Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում 1994 թվականին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու գործով։

Թիմերմանի և այդ գործով անցնող Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքներ են առաջադրվել դեկտեմբերի 7-ին։

Նախնական տվյալներով՝ 2015 թվականին Արգենտինան հրաժարվել է 5 իրանցիների հետապնդումից, ովքեր կասկածվել են այդ հանցագործության կազմակերպման մեջ։ Դա արվել է Թեհրանի հետ բանակցություններում տնտեսական առավելությունների դիմաց։