ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև՝ ամրանա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ նշել, որ ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ և մեկնաբանության հարցում սահմանափակված եմ։ Այնուամենայնիվ, ՌԴ դիրքորորշումն այս հարցում կառուցված է կառույցի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա», - ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ կազմակերպությունը հարցի լուծման արդյունքում պետք է ամրանա, այդ թվում նման իրավիճակների համար որոշակի իրավական կարգավորումների սահմանման շնոհիվ։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցին, այն հիմա լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով և ես մտածոմ եմ, որ սա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։