Ճապոնական Nissan և Mitsubishi և ֆրանսիական Renault ընկերությունները հայտարարում են տեխնոլոգիաների զարգացման մասին
Ճապոնական Nissan և Mitsubishi ավտոկոնցեռնները, ինչպես նաև ֆրանսիական Renault ընկերությունը հայտարարել են ավտոմեքենաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման համար 1 մլրդ դոլար ծավալով վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին։
Նախատեսվում է, որ հիմնադրամը կհամագործակցի տեխնոլոգիական ստարտափների և ձեռնարկատերերի հետ 5 տարվա ընթացքում։ Մշակումները կֆինանսավորեն վերոնշյալ 3 ընկերությունները։ Nissan-ի և Renault-ի համար մասնաբաժինը կկազմի 40-ական տոկոս, իսկ Mitsubishi-ի համար՝ 20։
Հիմնադրամի հիմնական հանձնարարությունը կդառնա ավտոնոմ կառավարման տեխնոլոգիայի և անվտանգության համակարգերի զարգացումը, այդ թվում արհեստական ինտելեկտի գործածման հաշվին։
Այս տարի ծրագրվում է 200 մլն դոլար ներդնել Ionic Materials ընկերությունում, որը զբաղվում է մարտկոցների պատրաստման համար բաղադրիչների մշակմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nissan-ը մշակել է մտքի ուժով մեքենաների կառավարման համակարգ։ Այն հիմնված է վարորդի գլխին ամրացվող սաղավարտի ցուցիչներից դեպի բորտային համակարգիչ տվյալների փոխանցման վրա։