Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան ալ Բաշայի շրջանում նոր բժշկական կենտրոնը շինարարները շահագործման կհանձնեն մինչև տարեվերջ:

Այդ մասին լրագրողներին հայտնել Է նախագծի աշխղեկ Օմար Ախդարը:

«Մենք գրեթե երեք ամիս հիմնանորոգում Էինք կատարում, այժմ շենքն ավելի լավ տեսք ունի, քան նախքան պատերազմը, երբ այն գրեթե լիովին ոչնչացվել Էր: Պլանավորում ենք օբյեկտը հանձնել մինչև տարվա վերջը»,- պատմել Է շինարարը:

Այդ բժշկական կենտրոնը կլինի առաջին պոլիկլինիկան այն շրջանում, որը մինչև Հալեպի ազատագրումը մի քանի տարվա ընթացքում իրենց հսկողության տակ Էին պահում զինյալները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Հալեպի նահանգապետ Աբդունասեր Ալ Ամիրին, Հալեպը վերականգնելու ընթացքում փողոցներից դուրս են տարվել ավելի քան 3 միլիոն խորանարդ մետր շինարարական աղբ եւ 6 հազարից ավելի այրված ավտոմոբիլ, որոնցով ահաբեկիչները բարիկադներ Էին կառուցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: