Թուրքիայի խորհդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի տնտեսության մի քանի ցուցանիշների հետ կապված գրառում է կատարել։

Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրել է.

«Այսօր հրապարակված տեղեկությունները համաձայն հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքը նվազել է 5.7 տոկոսով։ Վերջին մեկ տարում գործազուրկներն ավելացել են 330 հազարով։ գործարարները տագնապի մեջ են։ Հազարավոր սնանկացումներ, իսկ ըստ նախագահականի, ոչ մի ճգնաժամ չկա։ Ճգնաժամ կա և խորանում է»։