Լեզվի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Ողջունում ենք Կադաստրի կոմիտեի այս շատ կարևոր նախաձեռնությունը և ցանկանում ենք, որ օրինակելի լինի բոլոր պետական և ոչ պետական ծառայությունների համար:

Կադաստրի կոմիտեի անունից շարժական կապի բաժանորդներին ուղարկվող հայերեն հաղորդագրությունները պետք է լինեն հայատառ։ Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց այս ծառայությունն իրականացնող օպերատորին զգուշացնել այդ մասին և բացառել Կոմիտեի անունից ոչ հայատառ հաղորդագրությունների մատուցումը: Եթե տեխնիկական խնդիր լինի՝ կապված հայատառի հետ, ապա հաղորդագրություն չի լինի, եթե լատինատառ հայերենով է լինելու»։