ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը ՀՀ հետ փոխըմբռնման հասնելու մասին հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվից սենսացիոն հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը լռում է:

«Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...»,- ասվում է նրա գրառման մեջ: