Չինաստանի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են Սուրբ ծննդյան հրապարակային տոնակատարությունները։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Արգելքը վերաբերում է սուրբծննդյան զարդարանքներին և միջոցառումներին։ Խանութներին արգելվել է սուրբծննդյան ներկայացումներ և գովազդային ակցիաներ իրականացնել։

Եղևնիներ, Սանտա Կլաուսի արձանիկներ, զուգագուլպաներ վաճառողներին ևս պատիժ է սպասվում։ Քաղաքապետարանի  աշխատակցուհիներից մեկը պարզաբանել է, որ արգելքը ոչ թե տոնական ապրանքներին է վերաբերում, այլ փողոցում դրանց վաճառքին և գործում է ոչ միայն Սուրբ ծննդյան տոներին։

Բացի այդ՝ քաղաքային իշխանությունները կոչ են արել տեղեկացնել զբոսայգիներում և հրապարակներում կրոն քարոզողների մասին։

Նշենք, որ կաթոլիկ Սուրբ ծնունդը Չինաստանում չի տոնվում, սակայն տոնական ատրիբուտները շատ քաղաքներում բավական հայտնի են։