Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը։

Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով:

Հետաքրքրական է, որ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Անիի մասին հոդվածում օգտագործվում է տեղանվան հենց հայկական տարբերակը՝ Անի:

Հոդվածի սկզբում շեշտվում է, որ Անին 961-1045թթ. Բագրատունիների դինաստիայի ժամանակաշրջանում եղել է հայոց արքաների մայրաքաղաքը, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը։ 

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում Անին թուրքերի կողմից ներկայացվում է ոչ թե հայկական այլ «ընդհանուր» պատմա-մշակութային արժեք, «տարբեր քաղաքակրթությունների օրրան»։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի համար Անիի ավերակների ունեցած տուրիստական նշանակությանը։ Արդեն գրեթե տարվա բոլոր եղանակներին, թե ներքին տուրիզմի, և թե արտաքին տուրիզմի տեսանկյունից (այդ թվում և ներգնա տուրիզմի) Անին մեծ կարևորություն է ձեռք բերել՝ գրանցելով այցելուների շարունակական աճ։