Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը և Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել Է ՇԱԿ-ը թվիթերյան իր Էջում:

«Մենք հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեր առաջարկությունը քննարկելու ժամանակ կտրամադրի նախքան Սուրբծննդյան արձակուրդի կապակցությամբ խորհրդարանի փակումը»,- ասել Է Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների խմբակցության ղեկավար Իեն Բլեքֆորդը:

Բրիտանական կառավարությունը պարտավոր Է իրեն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ Համայնքների պալատում քննարկումներ անցկացնել միայն այդ դեպքում, եթե այդ առաջարկն արվել Է պաշտոնական ընդդիմության առաջնորդի կողմից, որը ներկայում Ջերեմի Քորբինն Է, ով գլխավորում Է Լեյբորիստական կուսակցությունը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեկտեմբերի 17-ին չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու Քորբինի պահանջը:

«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- Sky News հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում: Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ Էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» Է համարել Brexit-ի պայմանների շուրջը Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: