Հռոմի իշխանությունները լրացում են կատարել  քաղաք այցելելու որոշման մեջ, որի համաձայն՝ այսուհետ հասարակական կարգը խախտող զբոսաշրջիկները չեն կարողանա այցելել Հռոմի պատմամշակութային վայրեր: Այս մասին հայտնում է The Bulletin-ին:

«Հռոմի քաղաքապետը ստորագրել է օրենք, ըստ որի, Իտալիայի մայրաքաղաքում հասարակական կարգի խախտողներ ոչ միայն տուգանվելու են, այլև նրանց արգելվելու է 60 օր այցելել պատմական վայրեր: Կրկնվող խախտումների դեպքում այդ արգելքի ժամկետը ավելի երկար կլինի», - գրում է կայքը:

Ինչպես նշում է պարբերականը, բացի քաղաքի որոշակի տարածքներ այցելելու արգելքից, օրենքով նախատեսվում է օրինազանցներին տուգանել 150-500 եվրոյով, իսկ ճարտարապետական հուշարձանները վնասողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:

Հասարակական կարգի խախտումներից է շատրվաններում լողալը, կեսգիշերից հետո ալկոհոլ օգտագործելը, ճարտարապետական հուշարձանների և շատրվանների մոտ աղբ թափելը և այլն: