Beeline-ում հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ գրեթե 70 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Ընդհանուր առմամբ ընկերության մենեջերները կայցելեն 46 գրասենյակ։

Beeline-ից հայտնում են, որ միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացնում է «COMBO» առաջարկը և սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան։

«Beeline-ում «Հաճախորդի օրը» շատ օգտակար և արդյունավետ գործիք է, որի միջոցով մենք ներկայացնում ենք հաճախորդներին մեր գործող ծառայությունները և ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Հենց նման միջոցառումներն են օգնում կատարելագործել մեր առաջարկները, բարձրացնել սպասարկման որակը, առավել մոտ լինել բաժանորդներին և դարձնել մեր ծառայություններն առավել պարզ և հարմար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 դիմում։