ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը
Ազգային Ժողովի երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է նույն կուսակցությունից պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը։
Ըստ օրենքի, Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Շրջանառվող, բայց պաշտոնապես չհաստատված լուրերի համաձայն, ԱԺ նախագահ կլինի Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը։ Ըստ մամուլի, ԲՀԿ-ն պատրաստվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։