Մեքսիկական Տաբասկո նահանգում վառելանյութի խողովակներից վառելիքի գողությամբ զբաղվող երկու հանցավոր խմբավորման բախումների հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել:

MVS Noticias պորտալի տվյալներով՝ հանցավոր խմբավորումների միջև երկու բախում է տեղի ունեցել դեպի Ուիմանգիլյո քաղաք տանող ճանապարհին: Արդյունքում ոստիկանները չորս դի հայտնաբերել են ճամփեզրին, ևս երկու զոհի՝ մեքենայի մեջ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ու բանակի ներկայացուցիչները:

Մեքսիկայում նավթամթերքի գողոթյունն ամենատարածված անօրինական բիզնեսներից մեկն է: Յուրաքանչյուր տարի նման անօրինական գործունեության պատճառով պետությունը շուրջ 1 միլիարդ դոլարի կորուստ է կրում: