Ավստրալիայում՝ Chadstone Shopping Centre առևտրի կենտրոնի ավտոկայանատեղում բեռնատար է պայթել
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գտնվող երկրի ամենախոշոր Chadstone Shopping Centre առևտրի կենտրոնի ավտոկայանատեղում բեռնատար է պայթել, որի հետևանքով ծխի հաստ շերտ է գոյացել:
Պայթյունի հետևանքով բռնկվել է ևս 3 ավտոմեքենա, ինչը նպաստել է ծխի տարածմանը: Մոտ մեկ ժամ անց դեպքի վայր են ժամանել մոտ 50 հրշեջ և 12 հրշեջ մեքենա: Հրդեհը մարվել է, այրվող մեքենաները տարհանվել են, ինչը որոշ ժամանակով կաթվածահար է արել տարածքում երթևեկությունը, փակվել է մի քանի փողոց:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հարյուրավոր մարդիկ տարհանվել են առևտրի կենտրոնից, տուժածներ չկան: Սակայն մինչ տարհանվելը նրանք ստիպված են եղել ժամերով սպասել իրենց մեքենաներին հասնելու համար:
Ոստիկանությունում պարզել են, որ պայթյունը կապված է եղել մեքենայի անսարքության հետ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում