Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցված են օդանավակայանի երկնքում հայտնված երկու դրոնների մասին հաղորդումներից հետո:

Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:

«Գաթվիկի օդանավակայանի թռիչքարանի վերևում թռչող երկու դրոնների վերաբերյալ հաղորդումներից հետո մենք ստիպված Էինք դադարեցնել թռիչքները, մինչ դա հետաքննվում Է»,- մեջբերում Է հեռուսաալիքը օդանավակայանի ներկայացուցչի հայտարարությունը: Գաթվիկը Լոնդոնի՝ չափով երկրորդ օդանավակայանն Է: Այն գտնվում Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից 46 կիլոմետր հարավ ընկած շրջանում: