Google-ի ստեղնաշարը մշտապես թարմացվում է, իսկ այժմ այն ավելի քան 500 լեզուների հնարավորություն է ընձեռնում, փոխանցում է news.am-ը։

Հիշեցնենք, որ Gboard ստեղնաշարը ընդամենը 2 տարի առաջ է թողարկվել և այդ պահին շուրջ 100 լեզվի ու լեզվատեսակների հնարավորություն ուներ։ Ուստի այն տեմպերը, որ Google-ն այն զարգացրել է, տպավորիչ են։

Google Play-ում ստեղնաշարը ունի միջինում 4,3 բալ և ավելի քան 1 մլրդ ներբեռնում։