Հայաստանն այս պահին ամերիկյան զենք գնելու հնարավորություն չունի։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ։

Դա հայտարարություն էր, կոնկրետ հնարավորություն, առաջարկություն չենք տեսնում»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: