Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից։ Լուրը հաստատել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ Հայտնում է Պանորաման։

«Սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»,- հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։

Կորյուն Աթոյանը 2011թ-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է եղել։