ՀՀ կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2019թ-ին Հայաստանում 15 000 բժիշկ պետական ապահովագրությունից օգտվելու իրավունք կստանա։

Նրա խոսքով` Երևանի ու մարզերի պոլիկլինիկաների բուժաշխատողները կկարողանան օգտվել այն սոցփաթեթից, որից օգտվում են պետական գերատեսչությունների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունից: