Թուրքիան ինտենսիվ աշխատանք է տանում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սա Անկարայի առաջին պաշտոնական հայտարարությունն է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից:

«Այժմ մեր առջև Մանբիջն ու Եփրատի արևելքն են: Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է զինվորականը, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Մինչդեռ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում անթույլատրելի է:

«Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,- հավելել է նա: