Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չԷ:

Այդ մասին հայտարարել Է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն:

«Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն Է մնում»,- ասել Է Լուազոն CNews հեռուստաալիքի եթերում:

Նախարարը նշել Է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռևս ավարտված չԷ:

«Ահաբեկչության դեմ պայքարն ավարտված չԷ: Մեծ հաջողություններ են արձանագրվել, դա ճիշտ Է, մենք Սիրիայում շատ բան ենք արել կոալիցիայի հետ միասին, սակայն պայքարը շարունակվում Է, մենք այն կշարունակենք՛»,- հավելել Է Լուազոն: