Բիթքոինի մայնինգն անշահութաբեր է դարձել, քանի որ այդ կրիպտոարժույթի ստացման ծախսերը սկսել են գերազանցել նրա փոխարժեքը: Այդ մասին գրում է Financial Times (FT)-ը՝ մայնինգային ընկերությունների և մասնավոր անձանց վրա հղումով:

Օրինակ, կասեցվել է բիթքոինների ստացման խոշորագույն ձեռնարկության կառուցումը Մեծ Բրիտանիայում, իսկ մայնինգային սարքավորումների Ebang, Canaan и Bitmain չինացի արտադրողները, որոնք մտադիր էին տեղաբաշխումներ անել Հոնկոնգի բորսայում, հետաձգել են IPO-ն, գրում է Lenta.ru-ն:

Nvidia ընկերությունը, որը տեսաքարտեր էր վաճառում մայնինգի համար, փակել է իր կրիպտոարտադրությունը: ԱՄՆ Gigawatt մայնինգային ընկերությունը նոյեմբերին հայտարարել է սնանկության մասին: