2018թ-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս։

2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%: 

Ըստ ՎԿ տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 4.1%-ով, 2017թ-ի նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 7.8%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աճը կազմել է 2.4%, շինարարության ոլորտում՝ 5.5%:

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.2%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.4%-ով: 

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.6%-ով: 

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 8.1%-ով:

Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն այն աճել է 19.1%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 9.8%-ով, ներմուծումը՝ 24.2%-ով:

2018թ-ի հունվար-նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 4.6%-ով: