ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում: Այդ մասին Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:

ՌԴ նախագահը չի ասել, թե հատկապես որ հարցի շուրջ են ընթանալու բանակցությունները՝ նշելով, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները հարթ են, գրում է «Միր 24»-ը: