Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վստահ է, որ բազմակողմ նախաձեռնությունների շրջանակում Բաքվի և Կիևի ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի և Ուկրաինայի «տարածքային ամբողջականության վերականգնման վրա»:

«Հավատում եմ, որ բազմակողմ նախաձեռնությունների և նախագծերի շրջանակում երկու երկրների ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման վրա»,- նշված է Իլհամ Ալիևի ծննդյան օրվա առիթով ադրբեջանցի գործընկերոջը հղած Պորոշենկոյի շնորհավորանքում փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Կցանկանայի նշել, որ Ադրբեջանը մնում է Ուկրաինայի հուսալի ռազմավարական գործընկերը: Վստահ եմ, որ Ադրբեջան-Ուկրաինա համագործակցությունն ապագայում ևս կբնութագրվի բարձր դինամիկայով»,- նշել է նա: