ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռը ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ, միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Ատլանտայի այգում: Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 4 մարդ, որոնք գտնվել են ներսում:

Հայտնի է, որ օդանավը Ատլանտայից ուղևորվում էր Մեմֆիս: Ինքնաթիռի անկումից հետո դեպքի վայր ժամանած փրկարարները տեղում գտել են միայն բեկորներ, օդանավը կարողացել են ճանաչել դրա պոչից, որը չմասնատված միակ հատվածն էր: 

Պարզվել է, որ մահացածներից մեկը չինացի Վեն Չենն է, որը հայտնի է դարձել իր շուրջերկրյա ճանապարհորդությամբ, որը նա կատարել էր մեկ շարժիչով ինքնաթիռով: Ճանապարհն ամբողջությամբ նա հասցրել էր անցնել 69 ժամում:

Մյուս զոհվածների ինքնությունները դեռևս չեն պարզվել:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: