Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, պատճառը տարածքին պատուհասած փոթորիկն է. այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:

Հայտնի է, որ էլեկտրականության մատակարարումը խափանվել է 330 000 տներում: Տեղի օդերևութաբանական բյուրոյի հաղորդմամբ՝ որոշ հատվածներում քամու արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ-ի:

Մեկ մարդ, մնալով փլուզված շինության փլատակների մեջ, դուրս է բերվել այնտեղից փրկարարական ուղղաթիռի օգնությամբ: Այլ տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Նշվում է, որ այսօր նահանգում սպասվում են մինչև 50 մմ տեղումներ: