«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։

«Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք և վերջ»։

Իսկ ինչո՞ւ, որովհետև ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։

«Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել նաև խորհրդարանից դուրս՝ որպես արտախորհրդարանական ուժ»։

Եթե գերխնդիր չէր, ինչո՞ւ էիք մասնակցում ընտրությանը, միգուցե վախեցա՞ք, կամ Սերժ Սարգսյա՞նը թույլ չտվեց։

«Քաղաքական ուժ որպես՝ մենք պետք է մասնակցեինք և ցանկացած ընտրության էլ մասնակցելու ենք, մնացածը կդատի ժողովուրդը, նրանք տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում արդեն, և ինչ զարգացումներ կլինեն։ Կրկնում եմ՝ մեզ մոտ տարաձայնություն չի եղել բողոքարկելու հարցում»։

Այդուհանդերձ, ամիսներ առաջ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը ստացավ ընդամենը մոտ 60 հազար քվե, ինչո՞ւ։

«Քվեարկությունը եղել է փակ, և չենք կարող ասել՝ ով ում է քվեարկել»։