Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությանը:

«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,- ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Ես հավատում եմ, որ մենք առավել վճռական պետք է լինենք այն երկրների հետ հարաբերություններում, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում մեր շահերին»,- գրել է Մեթիսը՝ մատնանշելով Չինաստանն ու ՌԴ-ն:

Նույն օրը Թրամփը թվիթերյան էջում գրել է, որ Մեթիսը կհեռանա պաշտոնից փետրվարի վերջում, իսկ նրա հետնորդը շուտով հայտնի կդառնա: Մինչդեռ, Թրամփի որոշումը Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ քննադատության արժանացավ նաև Սենատի մի շարք անդամների կողմից: