Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Հայտատուները պետք է ներկայացնեն՝

• Դիմում (լրացվում է տեղում)
• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
• Մեկ լուսանկար (3×4)
• Ուսանողական տոմսի պատճենը (եթե տվյալ բուհում կիրառվում է)
• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
• Փոխանցման հաշիվ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 1-ը: