Արցախի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Հրամանագրի տեքստը տեղադրված է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Մելքիյանը ԼՂ օմբուդսմեն էր ընտրվել 2016թ-ի մայիսին, սակայն 2018թ-ի սեպտեմբերի 26-ին հրաժարական է տվել հայտարարելով, որ ներկայումս իրեն պատկերացնում է պետական համակարգից դուրս՝ «իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»: