Չեխիայի հյուսիս-արմուտքում գտնվող Քարվինի շրջանի ածխի հանքավայրում մեթանի պայթյունի հետևանքով առնվազն հինգ հանքափոր է մահացել:

Այդ մասին լրագրողներին հայտնել է հանքավայրի ներկայացուցիչ Իվո Չելեխովսկին։

Նրա խոսքով՝ պայթյունը որոտացել է հանքավայրի ստորգետնյա թունելներից մեկում, որի հետևանքով փլատակներից դուրս է բերվել մոտ տասը վիրավոր: Եվս ութ հանքափորի ճակատագիր դեռևս անհայտ է: Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:

Զոհերն ու վիրավորները Լեհաստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում էին Չեխիայի ածխի հանքում: