Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից, խնայվել է մոտ 600 միլիոն դրամ: Այդ մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այդ որոշումը կայացվել է նաև տոնածառի գնման համար։

Նա ընդգծել է, որ թե′ լույսերը, թե′ խաղալիքները հետագայում կարող են օգտագործվել նաև այլ նպատակներով տարբեր վարչական շրջաններում, հայտնում է Aysor.am-ը։

«Գումարը խնայվել է ոչ թե ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակեպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ, այնուամենայնիվ, մեր թիմը կազմակերպել է այնպես, որ ամեն ինչը լինի շատ ու շատ ավելի էժան ու մատչելի»,- ասել է Հայկ Մարությանը:

«Եղևնու արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ»,- ասել է Հայկ Մարությանը։

Քաղաքապետն ասել է, որ տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ։