Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Բելառուսի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել այդ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

Լուկաշենկոն Զասի հետ քննարկել է ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Բացի այդ, Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Մասնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատեցին ՀԱՊԿ դիտորդների և գործընկերների կարգավիճակների իրավական ձևակերպման մասին դրույթը՝ ժամանակին այդ հարցը բարձրացրել էր Բելառուսը: