ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել», - ասել է Հայկ Ալումյանը։