Էջմիածնում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի գործողություններ են իրականացվել. մասնակիցները պահանջել են կալանավորել Գրիգորյանին։

Ամբողջ օրը փակ են եղել քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միացել նաև մեքենաների վարորդները:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը Գրիգորյանին գրավի դիմաց բաց թողնելու մասին. գրավի չափը կազմել է 25 մլն դրամ։