Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է պաշտպանության նախարարի նոր պաշտոնակատար նշանակելու մասին։

«Ուրախ եմ հայտնելու, որ Պենտագոնի ղեկավարի տեղակալ, մեր շատ տաղանդավոր Պատրիկ Շանահան 2019թ-ի հունվարի 1-ից կլինի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար», - կիրակի օրը Թվիթերում գրել է Թրամփը՝ հավելելով. - «Պատրիկը շատ հաջողությունների է հասել ինչպես պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, այնպես էլ նախկինում «Բոինգ» ընկերությունում»։

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Պատրիկ Շանահանը «Բոինգ»-ում աշխատել է 1986թ-ից։ Նա զբաղվել է քղաքացիական և ռազմական ծրագրերով, եղել է «Բոինգ» ընկերության փոխնախագահը, ապա գործադիր տնօրենը, 2017թ-ին ԱՄՆ Սենատը նրան հաստատել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։