Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականների առաջատարներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն «Ջիբրալթար Օփեն»-ին:

Տղամարդկանց մրցաշարում Արոնյանի հիմնական մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դավիդ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան և այլոք:

Ջիբրալթարի բաց մրցաշարը կմեկնարկի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 1-ին: