Անհայտ անձինք վնասել են Վանաձոր Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը:

Համացանցում տարածված լուսանկարում երևում է, որ բացակայում է արձանի գլուխը:

Հիշեցնենք, որ քանդակը կոչվում է «Իմ քայլը» և խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը:

Ավելի վաղ կոտրել էին արձանի ոտքը: