Դեկտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:27-ին, Ինդոնեզիայի արևմտյան ափամերձ շրջաններին հարվածել է Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Թերթ․ամ-ը, ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի, վիրավորվել է 1016 մարդ, 57 մարդ համարվում է անհետ կորած: Բացի այդ, ցունամիի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է ավելի քան 520 տուն:

Ինդոնեզիայի իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են կրկնակի ցունամիի հավանականության մասին: