Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը կմեկնի Մոսկվա
Դեկտեմբերի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Մոսկվա։
Մոսկվայում նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցությունները լինելու են ընդլայնված ձևաչափով և դրանց մասնակցելու են նաև երկու երկրների կառավարությունների անդամները։ Բանակցությունների հիմնական թեման, ինչպես ավելի վաղ ասել էր Լուկաշենկոն, նավթի հարցում Ռուսաստանի նախաձեռնած նոր հարկային փոփոխություններին են։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում