Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան կապակցությամբ և շնորհավորական ուղերձում ընդգծել քաղաքական գործչի «հեղինակությունն ու փորձը»:

Իլհամ Ալիևն այսօր նշում է ծննդյան 57-րդ տարեդարձը: Շնորհավորական ուղերձում ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»:

Բացի այդ, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նաև հույս է հայտնել կառուցողական երկխոսության ու համատեղ սերտ աշխատանքի շարունակման հարցում:

«ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և պետական գործունեության մեջ հաջողություններ»,- նշվում է հեռագրում: