Առնվազն ութ մարդ Է զոհվել, շատերը՝ տուժել Հնդկաստանի ավտոճանապարհներից մեկում թանձր մառախուղի և վատ տեսանելիության պատճառով 50 ավտոմեքենայի բախման հետևանքով:

Այդ մասին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Խարյանի նահանգի Ջաջար քաղաքի մերձակա Ռոհտակ-Ռևարի ատվոճանապարհին: Բախված ավտոմեքենաների թվում կան դպրոցական ավտոբուսներ: Տուժածներին, որոնցից տասն օրհասական վիճակում են, տեղափոխել են հիվանդանոցներ: Վթարի պատճառով երկու կիլոմետր երկարությամբ խցանում Է գոյացել ճանապարհին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: